Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սպորտի ոլորտում տարվա լավագույնների մրցույթում ներկայացրել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի և Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի թեկնածությունները, հայտնում է ՀՖՖ-ն Facebook-ում։
Մխիթարյանն ու Բարսեղյանը առաջադրվել են որպես մարզիկներ, որոնք իրենց մրցելույթներով Հայաստանն առավել ճանաչելի են դարձնում և նպաստում Հայաստանի հանրահռչակմանը։
ՀՖՖ-ն Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկող ևս չորս ֆուտբոլիստի է առաջադրել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում։ Նրանք են՝ չինական «Ցինդաո Ուեստ Քոսթ»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, սաուդյան «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը և «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։ Նրանք մրցույթում ընդգրկվել են որպես մարզիկներ, որոնք առավել համակրանք են վայելում հանրության մեջ իրենց մարզական գործունեության համար։
2023թ․ դեկտեմբերին ԿԳՄՍՆ-ն հայտնել էր տարվա լավագույն 10 մարզիկների անունները։