Հոկտեմբերի 21-ին ռեալիթի շոուի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նշում է իր ծննդյան օրը: Այս տարի Քիմը դառնում է 41 տարեկան։
Քարդաշյանը միլիոններ է վաստակել ոչ միայն արտաքին տեսքի, այլև յուրատեսակ հմայքի շնորհիվ, որի մի մասը նրա ասույթներն են, գրում է elle-ն։
Քարդաշյանը ծնվել է 1980-ին։ Քարդաշյանների համբավը ձեռք է բերվել 2007 թվականին «E!» հեռուստաալիքի «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուին մասնակցության շնորհիվ:
Քիմը հայկական արմատներ ունի հոր կողմից, շոտլանդական և հոլանդական արմատներ` մոր կողմից:
Նա երկու անգամ եղել է Հայաստանում՝ 2015 և 2019 թվականներին: Ամեն անգամ Հայաստան գալով՝ Քիմը հուզիչ հրապարակումներ էր անում իր պատմական հայրենիքի մասին: Ավելին՝ Հայաստան իր վերջին այցի ժամանակ Քիմն իր երեխաներին մկրտել է Մայր Աթոռում Սուրբ Էջմիածնում: Նշենք, որ Քարդաշյանը 2021 թվականին պաշտոնապես ներառվել է Forbes-ի միլիարդատերների ցուցակում։
Ահա Քիմի մեջբերումները, որոնք լավագույնս բնորոշում են նրան՝
– Եթե մենք նիհար մոդելներ լինեինք, մեր ռեալիթի շոուն նման հիթ չէր լինի: Մուգ մազերը և կանացի կազմվածքն անպարտելի համադրություն են:
– Ես երբեք չեմ վախեցել մեղուներից, ընդհակառակը, ես միշտ ցանկացել եմ նրանց բռնել:
– Երբ լսում եմ, որ տաղանդ չունեմ, ուզում եմ ասել՝ «լավ, բայց գոնե հարգանքով վերաբերվիր ինձ»: Եթե ես միջակ եմ, եթե ոչինչ չեմ անում, ապա ինչպե՞ս եմ նման կարիերա արել:
– Եթե դուրս եք գալիս փողոց, միշտ պետք է ցնցող տեսք ունենաք: