Նոյեմբերի 9-ին մեկնարկել է Քիմ Քարդաշյանի «Skims» ապրանքանիշի ներքնազգեստի և իտալական «Fendi» նորաձևության տան համատեղ հավաքածուի վաճառքը, որում այժմ ստեղծագործական ուղղություններով է զբաղվում Քիմ Ջոնսը։ Fendi x Skims հավաքածուն ներառում է կանացի ներքնազգեստ, մարմնի թերությունները շտկող հագուստ, զգեստներ, տրիկոտաժե և սպորտային կոստյումներ: Այս մասին գրում է «Esquire»-ը։
Համագործակցությունն աննախադեպ ոգևորություն է առաջացրել․ ավելի քան 300 հազար մարդ է գրանցվել սպասողների ցուցակում, առաջին րոպեի ընթացքում իրերի վաճառքը գերազանցել է 1 միլիոն դոլարը:
Հավաքածուի զուգագուլպաների և կրծկալների գները սկսվում են 100 դոլարից, իսկ կաշվե զգեստների գները հասնում են մինչև 4200 դոլարի: Նման հագուստ Քարդաշյանը կրել է Wall Street Journal Magazine Innovator Awards մրցանակաբաշխության ժամանակ, իսկ այժմ մոդելն արդեն ամբողջությամբ վաճառված է բոլոր տարբերակներով։ Հավաքածուի շատ այլ իրեր նույնպես սպառված են կամ մնացել են որոշ չափեր կամ նմուշներ:
Քիմ Քարդաշյանը ներքնազգեստի իր ապրանքանիշը թողարկել է 2019 թվականին. «Fendi»-ի հետ համագործակցությունը նրա առաջին խոշոր համատեղ նախագիծն էր։