Քանյե Ուեսթը, որը վերջերս պաշտոնապես փոխել է իր անունը, իր հեղինակությունը նմանեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությանը: Այս մասին նա հայտնել է Revolt վիդեոփոդկաստի եթերում։
Ռեփերը խոսել է բրենդների հետ իր համագործակցության մասին և ընդգծել, թե ինչպես են ընկերություններին կարևորվում նրա գաղափարներն ու հեղինակությունը: «Gap, adidas, ես ղեկավարում եմ դրանք։ Ես Պուտին եմ ։ Ես երիտասարդ Պուտինն եմ։ Ես հասկացա, որ ես Վլադիմիրի պես եմ, երբ հասկացա, որ մշակույթը նավթ է, մշակույթը էներգիա է: Իսկ ես մշակույթի արքա եմ վերջին 20 տարում և հաջորդ 2000 տարիներին այդպիսին կլինեմ», – հայտարարել է երաժիշտը։
Հաղորդավարներն այդ համեմատությունը զվարճալի են համարռլ և նույնիսկ հստակեցրել է, թե արդյոք Ուեսթը նկատի ունի Ռուսաստանի նախագահին։ Նա նաև ռեփերին հիշեցրել է, որ ծնունդով Չիկագոյից և սեւամորթ է, բայց Քանյեն շարունակում էր պնդել Պուտինի հետ իր նմանությունը։