Ամերիկյան Լոս Անջելեսի արվարձանում տեղի է ունեցել People’s Choice Awards ամենամյա մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է կինոյի, հեռուստատեսության, երաժշտական ինդուստրիայի աստղերին՝ հանդիսատեսի քվեարկության հիման վրա։
«Style Icon» անվանակարգում լավագույնը ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն է։
Քիմը բեմ է դուրս եկել սև կոմբինեզոնով և մուգ ակնոցով և իր հուզիչ ելույթում շնորհակալություն հայտնել Քանյե Ուեսթին` իրեն նորաձևության աշխարհ ներկայացնելու համար։
«Ես անկեղծորեն ուրախ եմ այստեղ լինելու համար: Ես սկսել եմ որպես ոճաբան, ուստի չեմ կարող հավատալ, որ մրցանակ եմ ստացել։ Շնորհակալություն Քանյեին ինձ նորաձևության աշխարհին ծանոթացնելու համար»,- ասել է Քիմը՝ հավելելով, որ նախկինում շատ դիզայներներ չէին ցանկանում աշխատել իր հետ, նշում է harpersbazar-ը։
Ինչպես նշում է hellomagazine-ը, չնայած Քանյե Ուեսթից շարունակվող ամուսնալուծությանը և ընտանիքը վերադարձնելու ցանկության մասին նրա հայտարարություններին՝ Քիմը շարունակում է տեսնվել Քանյեի հետ. վերջին անգամ եղել է Վիրջիլ Աբլոյի հետմահու նորաձևության ցուցադրությանը։
Այդ երեկո Քիմ Քարդաշյանը երկու անգամ բեմ բարձրացավ արձանիկի համար, երկրորդ անգամ՝ քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և մոր՝ Քրիս Ջեների ուղեկցությամբ ստանալու լավագույն հեռուստատեսային շոու մրցանակը «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի վերջին սեզոնի համար:
Նշենք, որ մրցանակաբաշխությունը հեռարձակել է NBC հեռուստաալիքը։
Շուրջ երկու տասնամյակ Քիմ Քարդաշյանի ոճի էվոլյուցիան ազդել է համաշխարհային նորաձևության արդյունաբերության վրա, և ալիքի ղեկավարությունն անհամբեր սպասում է Քիմին Style Icon մրցանակով: