Երեկ Քիմ Քարդաշյանը կրկին պայթեցրել է համացանցը։ Այս անգամ առիթ հանդիսացավ ոչ թե աստղի հերթական սիրավեպը, այլ Interview ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկը։ Ամերիկյան գլխավոր It-girl-ի քավերում հայտնվել է դենիմից տոտալ լուքով (մեկ անգամ ևս ապացուցելով նյութի հրատապությունը) և գունաթափված հոնքերով: Նկարահանումների համար պատասխանատու էր Նադյա լի Քոենը, իսկ ոճի համար՝ Կել Օտենբերգը։ Շատ քննադատներ ու փորձագետներ այս ֆոտոսեսիան արդեն Քիմի կարիերայում լավագույնն են համարել։
Քիմը կերպարներից մեկում հանդես է եկել անթև շապիկով ու կապույտ ջինսով։ Համեստ, բայց ձանձրալի «դուետը» ցուցադրությունից անմիջապես հետո նվաճեց նորաձևության համայնքի սերը (Launchmetrics ընկերության զեկույցը նշում է, որ Բլազիի դեբյուտային հավաքածուի այս կերպարը դարձել է առավել ներբեռնվող), և այժմ, ամենայն հավանականությամբ, ժողովրդականությունը միայն կաճի: