Քիմ Քարդաշյանը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու Նորաձևության շաբաթին։ Հեռուստաաստղը ներկա է գտնվել Fendi-ի ցուցադրությանը։ Այս մասին տեղեկացնում է The voic-ը։
Այս ցուցադրությունը բրենդի համար դարձել է հոբելյանական: Fendi-ն նշում է իր խորհրդանշական baguette ոճի պայուսակների 25-ամյակը: Աստղերն առաջինն են տեսել, թե ինչ է կատարվում ամբիոնի վրա, նույնիսկ Լինդա Եվանգելիստան է հայտնվել ամբիոնում։
Քիմն ընդգծել էր իր կազմվածքը տպավորիչ զգեստով, այն այնպես ամուր գրկել էր Քիմի մարմինը, որ թվում էր նրա երկրորդ մաշկն է: Փարթամ կրծքեր, հարթ որովայն, բարակ իրան, ազդրերի գեղեցիկ կոր՝ այսպես են Քիմին տեսել լուսանկարիչները, որոնք ֆիքսել են նրա պայծառ ելքը բառացիորեն բոլոր կողմերից։ Բազմազավակ մայրը հետ է հավաքել մազերը և կատարել իրեն բնորոշ դիմահարդարում. նրա տեսքն անթերի է ստացվել։
Երկրպագուները հիացած են Քանյե Ուեսթի նախկին կնոջ կերպարով։ «Հմայիչ։ Ֆանտաստիկ հետույք և անիրական կոնքեր», «Ոչ թե կազմվածք, այլ երազանք, իսկական ավազի ժամացույց», «Փայլը չափից շատ է: Չնայած դա ընդունելի է Քիմ Քարդաշյանի համար»,- գրում են բլոգերները։