Դերասան Բրեդ Փիթի աշխատանքները ցուցադրվել են բրիտանացի քանդակագործ Թոմաս Հաուսիգոյի ցուցահանդեսի շրջանակներում: Սա նրա դեբյուտն է՝ որպես որպես քանդակագործ: Այս մասին հայտնել է The Guardian պարբերականը:
Ցուցահանդեսի այցելուները կկարողանան տեսնել ինը քանդակները, որոնք ներկայացված են երաժիշտ Նիկ Քեյվի եւ նկարիչ Թոմաս Հաուսիգոյի աշխատանքների հետ:
«Խոսքը այն մասին է, թե որտեղ եմ սխալվել իմ հարաբերություններում, որտեղ եմ սայթաքել»,-ցուցահանդեսի բացմանը այսպես է նկարագրել աշխատանքները դերասանը: Նա բոլորի համար անսպասելի է այցելել ցուցադրության բացմանը:
Հոլիվուդյան հայտնի դերասանի ստեղծագործական հետաքրքրվածության մասին վաղուց է հայտնի։ Դեռևս 2017 թվականին քանդակագործությամբ զբաղվելու պատճառով Բրեդ Փիթը բաց է թողել Օսկար մրցանակը, որտեղ նրա պրոդյուսերը հաղթել է երեք անվանակարգերում։ Ավելի ուշ պարզվել է, որ դերասանը օսկարակիր ֆիլմը մրցանակի ներկայացնելու փոխարեն քանդակներ է փորել հայտնի ժամանակակից նկարիչ Թոմաս Հաուսիգոյի ստուդիայում: