46-ամյա Միլա Յովովիչը երկու դուստրերի և ամուսնու հետ ժամանել է Փարիզ։ Դերասանուհին հպարտությամբ հայտարարել է, որ այս անգամ պարզապես ուղեկցել է ավագ դստերը, որն իր հնարավորություններն է փորձում նորաձևության աշխարհում։ Այս մասին հայտնում է The Voic-ը։
«Չարի կացարանը» ֆիլմի աստղն ու նրա ամուսինը՝ Փոլ Անդերսոնը, 14-ամյա Էվերը և 7-ամյա Դաշիլը հանգրվանել են Ֆրանսիայի մայրաքաղաքի կոլորիտային հյուրանոցներից մեկում։ Յավովիչի ավագ դուստրը տևական ժամանակ է իր քայլերն է կատարում նորաձևության աշխարհում։ Նա մասնակցում է ցուցադրությունների և նույնիսկ իր ուժերը փորձում ֆիլմերում։
Աղջիկն աներևակայելի նման է աստղային մորը, ինչով նրա երկրպագուները չեն դադարում զարմանալ։ Իսկ Միլայի կրտսեր դուստրը դեռ փորձում է ոճային փորձարկումներ կատարել. գույնզգույն մազերով Դաշիելը շատ վառ ու ոճային տեսք ունի։
«Ուռա, մեր կլանը ժամանել է Փարիզի նորաձևության շաբաթին: Փաստորեն, միայն Էվերն է մասնակցում շոուներին, իսկ մենք պարզապես նրա օգնականներն ենք»,- կատակել է Միլան։
Միլա Յովովիչը ևս մեկ դուստր ունի՝ երկու տարեկան Օշինը։ Վերջերս «Հինգերորդ տարրը» ֆիլմի աստղն անկեղծորեն խոսել է մայրության մասին և նկար ցույց տվել նորածին երեխայի հետ։