Ռեյ Դալիոն իր ողջ կյանքը նվիրել է ներդրումներին և հասել զարմանալի հաջողությունների։ Նրա Bridgewater Associates հիմնադրամը դարձել է աշխարհում խոշորագույնը. Եթե Ձեզ անհրաժեշտ է փորձառու ներդրողից խորհուրդ, ապա Դալիոն հիանալի ընտրություն կլինի, գրում է РБК-ն։
Ռեյ Դալիոն առաջին անգամ գումար է ներդրել բաժնետոմսերում, երբ 12 տարեկան էր։ Այդ ժամանակ նա աշխատել է Links Golf Club նորաձևության ակումբում, որը գտնվում էր իր տնից ոչ հեռու։ Դեռահասին հետաքրքրել են ֆոնդային շուկայի մասին այցելուների խոսակցությունները։ Նա սկսեց ուսումնասիրել թեման և կուտակելով 300$՝ դրանք ներդրեց Northeast Airlines ավիաընկերության բաժնետոմսերի մեջ։ Դրանից կարճ ժամանակ անց ընկերությունը միաձուլման առաջարկ է ստացել, և նրա բաժնետոմսերը թանկացել են երեք անգամ։
Հենց այդ ժամանակ երիտասարդ Ռեյը որոշեց իր կյանքը նվիրել ներդրումներին։ 1975 թվականին նա հիմնադրել է Bridgewater Associates ներդրումային ընկերությունը։ Իսկ այժմ Bridgewater Associates հեջ-ֆոնդի կառավարման ներքո են գտնվում շուրջ 160 մլրդ դոլարի ակտիվներ, ինչը նրան դարձնում է աշխարհում ամենամեծը: Ինքը՝ Դալիոն, ունի 18,7 մլրդ դոլար կարողություն։
«Հաջող ներդրումներն ունենի նույն սկզբունքները, որոնք օգնում են դառնալ հաջողակ մենեջեր կամ ընդհանրապես կյանքում հաջողակ. Անհրաժեշտ է համառ լինել և բաց պահել ձեր միտքը: Դա արդարացի է շուկաների համար, դա արդարացի է կյանքի գրեթե բոլոր ոլորտների համար, – ասում է նա իր ողջ կյանքի գործի մասին։ – Պետք է սովորել սխալներից: Իմանալով սխալները՝ դուք կիմանաք, թե ինչ է իրականությունը և ինչ անել դրա հետ»։