Երգչուհի Ռիտա Օրան 2022 Fashion Awards-ին ներկայացել է թափանցիկ զգեստով՝ ցուցադրելով ներքնազգեստ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Երգչուհու զգեստը բաղկացած էր կարմիր կրծկալից՝ մետաղական սրտաձև մանրամասներով և շատ բարակ կարմիր ցանցավոր գործվածքից, որը բացահայտում էր նրա կարմիր թոնգը։ Օրայի կերպարը լրացնում էին կարմիր կրունկներով կոշիկները և դիմահարդարումը՝ սարդոստայնի տեսքով:
2022 Fashion Awards մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին Լոնդոնի Royal Albert Hall-ում։ «Տարվա մոդել» կոչումը արարողության ժամանակ շնորհվել է Բելլա Հադիդին, իսկ «Տարվա դիզայներ» է ճանաչվել Valentino-ի կրեատիվ տնօրեն Պյերպաոլո Պիչոլին: Balenciaga-ի ստեղծագործական տնօրեն Դեմնա Գվասալիան հաղթանակի գլխավոր թեկնածուներից մեկն էր, սակայն դիզայներն ու ապրանքանիշը հրաժարվել են մասնակցել արարողությանը երեխաների հետ սկանդալային գովազդի պատճառով:
Միջոցառման հյուրերի թվում էին Իրինա Շեյքը, Նաոմի Քեմփբելը, Լիլա Մոսը և նորաձևության այլ աստղեր։