Ամերիկացի դերասանուհի Մարգո Ռոբին հանրությանը ներկայացել է առանց ամուսնական մատանու։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
32-ամյա Մարգո Ռոբին շարունակում է զբաղվել իր նոր՝ «Բաբելոն» ֆիլմի առաջխաղացմամբ, որտեղ նա նկարահանվել է հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի հետ միասին։ Վերջերս դերասանուհին այցելել է Սիդնեյ, որտեղ մասնակցել է ֆոտոսեսիաների և հեռուստատեսային եթերի։ Ուշադիր երկրպագուները նկատել են, որ Ռոբին դադարել է կրել իր նշանադրության մատանին և ենթադրել են, որ Թոմ Ակերլիի հետ նրա ամուսնության մեջ «ամեն ինչ հարթ չէ»։ Ինքը՝ Մարգո Ռոբին, ավելի վաղ հարցազրույցում ասել էր, որ վախենում է կորցնել իր ամուսնական մատանին, ուստի հաճախ է հանում այն նկարահանումների ժամանակ։
Դերասանուհի Մարգո Ռոբին և կինոպրոդյուսեր Թոմ Ակերլին ծանոթացել են 2013 թվականին՝ «Ֆրանսիական սյուիտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Երեք տարի հարաբերություններից հետո նրանք ամուսնացան՝ վերջ տալով Ռոբիի և Բրեդ Փիթի միջև իբր սկսված սիրավեպի մասին լուրերին։