Մադոննան հպարտորեն կրում է ցնցող թագուհու կոչումը: Իր կարիերայի ընթացքում երգչուհին ցնցել է հանդիսատեսին սեքսուալ զգեստներով և սադրիչ կատարումներով։ Ով-ով, բայց նա հստակ գիտի, թե ինչպես ստիպել բոլորին խոսել իր մասին: Թվում է, թե անկեղծ կերպարների հանդեպ սերը աստղը փոխանցել է դստերը՝ Լուրդես Լեոնին, գրում է peopletalk.ru-ի հոդվածագիրը։
Օրերս աղջիկը կիսվել է ընկերուհու հետ հանգստի ժամանակ արված լուսանկարներով։ Աստղային ժառանգորդուհին փորձել է զգեստ, որը երևակայության տարածք չի թողել և ցույց է տվել ամեն ինչ (հետագայում ավելին): Լուրդեսը ընտրել է «պատառոտված» զգեստը, որը հազիվ էր թաքցնում կուրծքը։ Ինչպես ասում են ՝ խնձորը ծառից հեռու չի ընկնում։
Հիշեցնենք, որ Լուրդեսը հաճախ է ուղեկցում մորը սոցիալական միջոցառումների ժամանակ։ Աղջիկը լույս աշխարհ է եկել կուբացի ֆիթնես մարզիչ Կառլոս Լեոնի հետ աստղի սիրավեպից հետո։