«Վեցերորդ զգայարան» և «Միայնակ սրտերը» սերիալի աստղ Միշա Բարտոնը խոստովանել է, երբ 19 տարեկան էր, իրեն ստիպել են քնել Լեոնարդո Դի Կապրիոյի հետ, հայտնում է Daily Mail-ը։
Դերասանուհին պատմել է, որ «Տիտանիկի» աստղի հետ պատահաբար հանդիպել է նրա ֆոտոշարքի ժամանակ։ Դի Կապրիոն այդ ժամանակ Բարտոնից մեծ էր 11 տարով։
Հրապարակախոս Քրեյգ Շնայդերն այնուհետև առաջարկել է նրան սիրավեպ սկսել Դի Կապրիոյի հետ՝ սեփականհայտնիությունը մեծացնելու և հոլիվուդյան կարիերան առաջ տանելու համար: «Պարզապես գնա և քնիր նրա հետ»,- ասել է Շնայդերը։
Բարտոնը հրաժարվել է հետևել վերջինիս խորհրդին և խոստովանել, որ հրաժարվել է այդ առաջարկից՝ նաև հաշվի առնելով հոլիվուդյան աստղի տարիքը, որն այդ ժամանակ 30 տարեկան էր։