Armenia Today-ի խմբագրությունը պատրաստել է երևանյան ռեստորանների ընտրանի, որտեղ կարելի է Սիրահարների օրվան նվիրված հարմարավետ և ռոմանտիկ երեկո անցկացնել։
Extra Virgin (Սարյան 8)
Իտալական ավանդական խոհանոցով ռեստորան՝ գեղեցիկ ինտերիերով և շատ հարմարավետ կահավորանքով։ Տարածքը ձևավորված է այնպես, որ յուրաքանչյուր բնույթի հանդիպման համար հարմարավետ լինի՝ սկսած պաշտոնական հանդիպումներից մինչև ռոմանտիկ ընթրիք։ Ներքնագավիթը զարդարում է փոքրիկ շատրվանը։ Խոհանոցում «իշխում է» Ռաֆայել Կազումյանը, որը Le Cordon Bleu-ի շրջանավարտ է: Կազումյանն Արկադի Նովիկովի մոսկովյան «Большой» և «Сыр» ռեստորաններում աշխատանքային փորձ ունի, ինչպես նաև աշխատել է Կոպենհագենի Noma-ում։ Գինու և կոկտեյլների ցանկը չի հիասթափեցնի բարդ ճաշակ ունեցող գուրմաններին, իսկ նռան թարմ քամած հյութով կոկտեյլները երևանյան կոկտեյլների կարևորագույն տեսակներից են:
Coco 22 Café & Restaurant (Թամանյան 6)
Բարձրակարգ ռեստորան՝ Կասկադում՝ անսովոր կոկտեյլներով։ Սուրբ Վալենտինի օրը կազմակերպիչները խոստանում են կենդանի երաժշտություն և հյուրասիրություն բոլոր հյուրերի համար՝ քաղցրավենիք և փրփրուն գինի։
Yang Izakaya (Պուշկին, տուն 40)
Հիանալի ընտրություն՝ ասիական խոհանոցի և հետաքրքիր կոկտեյլների սիրահարների համար: Yang-ը ճապոնական Izakaya-ի իրական արտացոլումն է՝ բարեր, որոնք խմելու կատարյալ վայրեր են։ Սրահը պանորամային պատուհաններով և հարմարավետ ինտերիերով է։ Այստեղ դուք կարող եք ճաշակել և՛ խորովված ճաշատեսակներ, և՛ ավանդական արիշտա, գլանափաթեթներ: Ասիական խոհանոցի երկրպագո՛ւ, խորհուրդ ենք տալիս փորձել փխրուն bao և dempling-ներ, ըմպել Red Spot և Yoko San կոկտեյլները:
Gatanakhsh (Աբովյան 12)
Հայկական խոհանոցով ռեստորան։ Այստեղ, կարծես, ավելի հարմարավետ է, քան տանը, և կարելի է համտեսել հայկական ավանդական, ինչպես նաև եվրոպական խոհանոցի ուտեստներ և նույնիսկ պատվիրել սուշի։ Ավանդական հայկական գաթան բուսական թեյով աղանդերի համար անմոռանալի համ և հաճելի հիշողություններ կպարգևի:
Corpous Gastrobar (Հյուսիսային պողոտա 5)
Նորաձև ռեստորան՝ անսովոր խոհանոցի և կոկտեյլների միաձուլմամբ: Այստեղ դուք կարող եք գտնել ոչ ստանդարտ ուտեստներ, փորձարկել նոր «համեր»: Մեկ այլ հաճելի բոնուս «բուերի» համար՝ նախաճաշի մենյուն գործում է մինչև 14:00-ն։