Տուժած քաղաքացիներից մեկի վիրահատությունն ավարտվել է. վիճակը գնահատվում է կայուն ծանր
Համալսարանական բժիշկները քիչ առաջ բարեհաջող ավարտեցին տուժած քաղաքացու վիրահատությունը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Ներկա պահին քաղաքացու վիճակը գնահատվում է կայուն ծանր: