Լարսի անցակետում թեթև մարդատար մեքենաների խցանումներ են առաջացել
Լարսի անցակետում խցանումներ են առաջացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն ասաց, որ խցանումները հիմնականում թեթև մարդատար մեքենաներն են առաջացրել: