Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, հայտնում են ՊՆ-ից։ Քննարկվել է «ՀՀ զինված ուժերի 2023-2027 թթ. զարգացման պլանի»-ի նախագիծը: