Շրջանառության մեջ է դրվել ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության թեմայով փոստային նամականիշ
Հունիսի 10-ին շրջանառության մեջ է դրվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահությանը նվիրված փոստային նամականիշ։ Փոստային նամականիշը տպագրվել է Ֆրանսիայի Քարթերի տպարանում՝ 20 000 օրինակ տպաքանակով։ Ձևավորումը՝ Դավիթ Դավադյանի։ ...