ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը քիչ առաջ ստանձնեց երկրի ղեկավարի պարտականությունները: Վերջինս երդվել է Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Ջոն Ռոբերթսի ներկայությամբ:
Տեղի է ունեցել նաև ԱՄՆ առաջին կին փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալությունը: Նրա երդումն ընդունել է Գերագույն դատարանի դատավոր Սոնյա Սոթոմեյորը:
Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի առաջնահերթությունները:
«Բայդենի առաջնահերթությունների մեջ են մտնում կորոնավիրուսի, կլիմայի, ռասայական անհավասարության դեմ պայքարը, տնտեսության վերականգնումը, ներգաղթը, ինչպես նաև ԱՄՆ դիրքերի վերականգնումը միջազգային ասպարեզում»,- ասված է Սպիտակ տան կայքում:
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման թվիթերյան իր էջում շնորհավորել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահին։