Երեւանի ծայրամասային Հաղթանակ թաղամասում թափառող շների գազազած ոհմակը գոմում հոշոտել է մեկ ընտանիքի պատկանող 207 գլուխ ոչխար։ Ընտանիքին պատճառվել է 10 միլիոն դրամի նյութական վնաս, տեղեկացնում է Yerkir.am–ը։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին։ Դիմել են պատկան մարմիններին, սակայն մինչև օրս որեւէ արձագանք չկա։
«Հիվանդության բուն է, զանգում ասում են՝ «ձեռ մի՛ տվեք, մենք գանք ստուգենք՝ շուն է, թե ինչ է»։ Բայց արդեն 5 օր է որևէ մեկը չի եկել։ Հոտը ընկել է, չգիտենք՝ ինչ անենք»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասում է Մրազ Կասոյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։