Թուրքիայում գործարկել են «Ստամբուլ» (F-515) առաջին տեղական ֆրեգատը, արարողությանը մասնակցել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ռազմական, տնտեսական և դիվանագիտական առումով ուժեղ լինելը մեզ համար ոչ այնքան ընտրություն է, որքան անհրաժեշտություն», – ասել է Էրդողանը ՝ ելույթ ունենալով ֆրեգատի շնորհանդեսին։
Նրա խոսքով ՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում 2002 թվականին երկիրը 20 նախագիծ է իրականացրել, այսօր այդ թիվը հասել է 700-ի։
1-ին դասի «Ստամբուլ» ֆրեգատը դարձել է 5-րդ ռազմական նավը, որը ջուրն է իջեցվել ռազմական նավերի կառուցման ազգային ծրագրի ՝ MILGEM-ի շրջանակներում: Ընդհանուր առմամբ նախատեսվում է չորս ֆրեգատների կառուցում։