ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն հայտարարությամբ են հանդես գալու, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ստորև։
ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ Ժերար Լարշեի հետ քննարկվել է հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցը: Կողմերը հայտարարել են ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց պահելու անընդունելիության մասին, ինչը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին:
«Պարոն նախագահ, մենք մտքեր փոխանակեցինք ռազմագերիների վերաբերյալ։ Հստակ լինենք՝ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին՝ համաձայն ստորագրած համաձայնագրի և բոլոր միջազգային պայմանագրերի։
Այս շաբաթ ԵԽԽՎ նիստում քննարկվեց ռազմագերիների հարցը։ Սենատի մեր գործընկերներից մեկը Սենատի անունից հանդես է եկել և ներկայացրել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցը»,- ասել է Ժերար Լարշեն։
Մանրամասները՝ տեսանյութում։