Մերձմոսվայում օգոստոսի 17-ին Իլ-112 B ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել: Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռում գտնվող բոլոր երեք մարդիկ զոհվել են:
Ինքնաթիռը կործանվել է Մերձմոսկվայի Կուբինկա օդանավակայանում վայրէջք կատարելիս, հայտնում է United Aircraft Corporation (UAC)-ը:
Ընկնելուց առաջ ինքնաթիռի աջ շարժիչը հրդեհվել է, որից հետո թեքվել է դեպի աջ, սկսել արագությունը կորցնել և ընկել է: Ինքնաթիռում գտնվող անձնակազմի հրամանատարը վաստակավոր փորձնական օդաչու, Ռուսաստանի հերոս Նիկոլայ Կույմովն էր:
Վթարի պատճառները պարզելու համար համապատասխան հանձնաժողովը կզբաղվի:
Ավելի ուշ «Ռոստեկ» պետական կորպորացիան հայտարարել է, որ կստեղծվի ներքին հանձնաժողով։