Շվեյցարիան հրապարակել է բարձր ռիսկային խմբում գտնվող երկրների ցանկը, որտեղից ժամանող քաղաքացիները տասնօրյա պարտադիր կատանտին են անցնելու։ Այս մասին հայտնում է The Local կայքը։
Ցանկում ներառվել են 30 երկրներ՝ այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իսրայելը և այլն։
Նշվում է, որ սա վերաբերում է միայն նրանց, ովքեր կացության թույլտվություն ունեն Շվեյցարիայում․ երկրի սահմանը շարունակում է բաց մնալ միայն ԵՄ, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի երկրների և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների համար։
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից Շվեյցիարիան սահմանը կբացի նաև Վրաստանի քաղաքացիների համար։