ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը միջոցներ է ձեռնարկում են Նիժնի Նովգորոդի ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են դեսպանատան մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիժնի Նովգորոդի, ինչպես նաև ՌԴ այլ քաղաքներում գործող օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրների մասին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը իրազեկված է և ձեռնարկում է համապատասխան քայլեր։
ՀՀ դեսպանությունն ընդգծել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ փաստաթղթերի ձևակերպումից հետո Մոսկվայից չարտերային չվերթներով ապահովել քաղաքացիների վերադարձը հայրենիք: Նշվում է, որ ներկայումս այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։