Պետական եկամուտների կոմիտեի և «Համաշխարհային բանկ»-ի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը: Այս մասին հայտնում է պետական եկամուտների կոմիտեի ֆեյսբուքյան հրապարակումը։
Այն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» STAPL ծրագրի բաղկացուցիչն է:
Նախաձեռնությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել Հայաստանի մաքսային համակարգը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը, հայտնաբերել և վերացնել թերությունները, ինչը միաժամանակ դրական կանդրադառնա առևտրի դյուրացման և կայուն եկամուտների ապահովման գործընթացների վրա: