ՀՀ նախկին վարչապետ, «Գազպրոմբանկի» վարչության նախագահի խորհրդական Կարեն Կարապետյանը գլխավորել է «Միացյալ մեքենաշինական գործարաններ» ՀԲԸ-ի տնօրենների խորհուրդը, որը ծանր մեքենաշինության առաջատար ռուսական խոշորագույն ընկերություններից մեկն է: Տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ է նշանակվել «Գազպրոմբանկի» նախագահի տեղակալ Տիգրան Խաչատուրովը, հաղորդում Է metalinfo.ru-ն։