Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) երեքշաբթի մի շարք հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական շարժման օբյեկտներին՝ ի պատասխան այնտեղից պայթուցիկով օդապարիկների արձակման: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վերջերս ՑԱԽԱԼ-ի կործանիչներն ու թռչող սարքերը գրոհել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության ստորգետնյա ենթակառուցվածքը։ Հարձակումը կատարվել է՝ ի պատասխան օրվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի տարածք պայթուցիկ նյութերով և վառելանյութերով օդապարիկների արձակման», – ասված է հաղորդագրության մեջ:
Գազայի հատվածից իսրայելական տարածք պայթուցիկով գնդերի արձակումը վերսկսվել է օգոստոսի սկզբին՝ երկարատև դադարից հետո: Նման գործունեության արդյունքում Իսրայելում գրանցվել են մի քանի տասնյակ հրդեհներ, տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Ի պատասխան գնդերի արձակման՝ օգոստոսի 11-ին Իսրայելը փակել է մինչև սեկտորի հետ սահմանին «Քերեմ Շալոմ» բեռնատար անցումը, իսկ օգոստոսի 12-ին Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը կարգադրել է ծովափնյա անկլավի ափերի մոտ պաղեստինցիների համար ձկնորսական գոտին կրճատել 15 ծովային մղոնից (մոտ 28 կմ) մինչև 8 ծովային մղոն (մոտ 15 կմ): Ընդհանուր առմամբ, Իսրայելի ՌՕՈՒ-ն այս ամսվա ընթացքում արդեն 9 անգամ խոցել Է Գազայում ՀԱՄԱՍ շարժման ռազմական օբյեկտները՝ ի պատասխան պայթուցիկով և հրթիռներով գնդակների արձակման: