Չնայած սահմանված ԱՄՆ պատժամիջոցներին՝ Թուրքիան մտադիր չէ հետ կանգնել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումից։
Այս մասին, ըստ TACC-ի, հինգշաբթի ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն:
«Մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել մեր պաշտպանական արդյունաբերությունն ավելի անկախ դարձնելու ուղղությամբ: C-400-ի թեմայով մենք հետ չենք կանգնի: Պատժամիջոցները սխալ որոշում են, մենք պատասխան քայլեր ենք ձեռնարկելու»,- շեշտեց նա:
Չավուշօղլուն պատժամիջոցներն անվանեց նաև «միակողմանի քայլ» Միացյալ Նահանգների կողմից՝ ուղղված Թուրքիայի «ինքնիշխան իրավունքներին»: