ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ցուցարարները ներխուժել են Կապիտոլիումի շենք և շրջապատել Սենատի դահլիճը:
Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ են տեղի ունենում գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և ոստիկանության միջև։
Իրավապահները արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել։ Կան վիրավորներ։ Հաղորդվում էր, որ ԱՄՆ Սենատն ընդհատել է նիստը։
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը Facebook-յան իր էջում պարզաբանումներ է ներկայացրել․
1. Սպիտակ Տուն ոչ ոք չի ներխուժել:
2. Իրադարձությունները զարգանում են
Կոնգրեսում:
3. Թրամփի աջակիցները բողոքում են այսօր Կոնգրեսում տեղի ունենալիք նախագահական ընտրություների արդյունքների պաշտոնապես և վերջնական հայտարարելու դեմ:
4. Միաժամանակ բողոքում եմ Ջորջիա նահանգի ընտրությունների դեմ, որի արդյունքում հանրապետականները կարող են կորցնել Սենատի մեծամասնությունը:
5. Թրամփի գտնվելու տեղը հայտնի չէ:
6. Փոխնախագահը արտահանվել է Կոնգրեսի շենքից:
7. Թրամփը իր փոխնախագահին մեղադրել է թուլամորթության մեջ, ընտրությունների արդյունքները Կոնգրեսի պալատների միասնական նիստի ժամանակ չպաշտպանելու համար:
8. Կոնգրեսի վրա նման հարձակում երբեք չի եղել, ցուցարարները նիստերի դահլիճներում են:
9. Մտցվում է պարետային ժամ Վաշինգտոնի քաղաքապետի կողմից:
10. Որոշ օրենսդիրներ արտահանվել են, որոշները դեռ շենքում են: