• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Մարտ 2021 00:04
  • 497.14
  • 588.86
  • 6.47
1 °c
Երևան
4 ° Fri
6 ° Sat
3 ° Sun
3 ° Mon
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

ԵԽ-ն խստորեն դատապարտում է Թուրքիայի կործանարար դերակատարումը ԼՂ-ում պատերազմի ընթացքում

Աշխարհում, Հայաստան, Տարածաշրջան,
23 Հունվար 2021 21:07

Այս շաբաթ Եվրոպական Խորհրդարանն ընդունել է թվով երեք զեկույցներ, այդ թվում՝ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության (CFSP) և ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանական քաղաքականության (CSDP) տարեկան զեկույցները։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է այս երեք զեկույցները, որտեղ կարևոր հարցեր են բարձրացվում։ Օրինակ, CFSP-ն նախատեսում է, որ խաղաղության հասնելու և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակը որոշելու գործընթացը պետք է ղեկավարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից և հիմնված լինի կարգավորման հիմնարար սկզբունքների վրա:

Զեկույցը նաև ընդգծում է Արցախում հայ բնակչության և մշակութային ժառանգության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև հումանիտար օժանդակության տրամադրման հրատապ անհրաժեշտությունը։

Եվրոպական Խորհրդարանն ընդհանուր առմամբ նաև խստորեն քննադատում է Թուրքիայի կործանարար դերը պատերազմի ընթացքում, ինչպես նաև Սիրիայից օտարերկրյա ահաբեկիչների փոխադրումը Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանին օժանդակելը։

Մեկնաբանելով զեկույցները՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը նշել է․ «Որպես կազմակերպություն, որն ակտիվորեն իրազեկվածության բարձրացման աշխատանքներ է իրականացնում Եվրախորհրդարանի անդամների շրջանում, մեզ համար պարզ է, որ խորհրդարանականների ճնշող մեծամասնությունը, ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, շատ լավ գիտի, թե ովքեր են ագրեսորները: Եվրախորհրդարանականներից շատերը նաև հրապարակավ պահանջել են խիստ և կոնկրետ միջոցներ ձեռնարկել այս երկրների դեմ։

Բայց, ցավոք, մենք ականատես ենք լինում Եվրոպական խորհրդարանի և ԵՄ գործադիր իշխանության մարմինների միջև խիստ անջրպետված դիրքորոշումների: Դա պարզ դարձավ Եվրախորհրդարանի լիագումար նիստերի ընթացքում, 2020 թվականի հոկտեմբերին, երբ պատերազմը դեռ մոլեգնում էր Ղարաբաղում: Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես եկան խիստ և քննադատական ելույթներով ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելի ներկայությամբ: Բայց բառերը կշիռ են ստանում, երբ դրանց հետևում են բովանդակային և համապատասխան գործողություններ: Եվրոպական հանձնաժողովը և կառավարությունները պետք է միջոցներ ձեռնարկեն, երբ ընտրված խորհրդարանականները մտահոգություններ են հայտնում: Հակառակ դեպքում, դա հանգեցնում է հիասթափության, առաջացնում է հարցեր արժանահավատության և ցավոք նաև մարդու իրավունքների ու արժեքների պահպանման վերաբերյալ, ինչով Արևմուտքը հպարտանում է: Այս իմաստով դեռ կա ճանապարհ, որը թույլ է տալիս փոքրացնել խոսքերի և գործողությունների միջև եղած անջրպետը»։

«Իբրև եվրոպահայ կազմակերպություն՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը շարունակելու է այս ուղղությամբ աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով Լեռնային Ղարաբաղի բնիկ հայկական բնակչության հիմնական իրավունքները», -նշվում է հաղորդագրութան մեջ։

Tags: Եվրոպական ԽորհրդարանՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակՌազմական գործողությունները Արցախում
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Էրդողան -Մակրոն հանդիպումից հետո Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարել է․ «Այլևս վիրավորանքներ չկան»

03 Մարտ 2021 22:53

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Թուրքիայի հռետորաբանությունն արդեն շատ ավելի վստահություն ներշնչող է, սակայն մինչև որոշակի հստակ...

Ադրբեջանական իշխանությունները ջանում են ամեն գնով ջնջել հայկական հետքը Արցախ աշխարհում. Գարեգին Բ

03 Մարտ 2021 22:22

Մարտի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է «Հայկական լեռնաշխարհի և դրա հարակից տարածքների ժողովուրդների...

Ադրբեջանի հետ ընդհարումը սպառնում է Հայաստանի` ժողովրդավարության ոլորտի ձեռքբերումներին. Freedom House

03 Մարտ 2021 22:07

Freedom House հրապարակել է 2021 թվականի աշխարհում ժողովրդավարության զարգացման և ազատությունների մասին զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանի հետ կապված...

Տեսչական մարմինները զգուշացնում են կորոնավիրուսի հետ կապված վերահսկողության խստացման մասին

03 Մարտ 2021 21:37

ՀՀ կառավարությանը ենթակա տեսչական մարմինները կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու նպատակով տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները: Այս...

  • Լրահոս

Պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման գործընթացն ավարտվել է. սոցապփոխնախարար

03 Մարտ 2021 23:02

Էրդողան -Մակրոն հանդիպումից հետո Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարել է․ «Այլևս վիրավորանքներ չկան»

03 Մարտ 2021 22:53

Արմավիրի մարզպետն ու Մարի Լու Փափազյանը քննարկել են մարզում «Թումո» կենտրոն և «Թումո-տուփ» հիմնելու ծրագիրը

03 Մարտ 2021 22:38

Ադրբեջանական իշխանությունները ջանում են ամեն գնով ջնջել հայկական հետքը Արցախ աշխարհում. Գարեգին Բ

03 Մարտ 2021 22:22

Ադրբեջանի հետ ընդհարումը սպառնում է Հայաստանի` ժողովրդավարության ոլորտի ձեռքբերումներին. Freedom House

03 Մարտ 2021 22:07

ԼՂ-ում հայտնաբերվել և վնասազերծվել է 25 հազար 45 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ

03 Մարտ 2021 21:52

Տեսչական մարմինները զգուշացնում են կորոնավիրուսի հետ կապված վերահսկողության խստացման մասին

03 Մարտ 2021 21:37

Հայաստանում կգործի Բիզնեսի բարեվարքության ակումբ

03 Մարտ 2021 21:22

Հրամանատարական հավաքներ են անցկացվել. ՀՀ ՊՆ

03 Մարտ 2021 21:07

Ռուսական զենքը վարպետ ձեռքերում հասնում է իր նպատակին. Զատուլին

03 Մարտ 2021 20:52

Արցախը գործուն քայլեր է ձեռնարկելու առնվազն նախկին ինքնավար մարզի տարածքը վերականգնելու ուղղությամբ. Ա. Հարությունյան

03 Մարտ 2021 20:35

 Սերժ Սարգսյանը՝ Օնիկ Գասպարյանի՝ իր հրամանը կատարելու հայտարարության մասին

03 Մարտ 2021 20:19

Մարտի 2-ին և 3-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

03 Մարտ 2021 20:04

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է. Լարսը բաց է

03 Մարտ 2021 19:49
Հասարակություն

Պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման գործընթացն ավարտվել է. սոցապփոխնախարար

03 Մարտ 2021 23:02

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վերականգնողական ծառայությունների գնահատում իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած...

Կարդալ
Աշխարհում

Էրդողան -Մակրոն հանդիպումից հետո Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարել է․ «Այլևս վիրավորանքներ չկան»

03 Մարտ 2021 22:53

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Թուրքիայի հռետորաբանությունն արդեն շատ ավելի վստահություն ներշնչող է, սակայն մինչև որոշակի հստակ...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ