Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, ելույթ ունենալով Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված նիստում, ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պահպանումը:
«Եվրոպայի խորհուրդը կապի մեջ է եղել երկու կողմերի հետ՝ հետկոնֆլիկտային շրջանում աջակցություն ապահովելու և վստահ լինելու, որ մարդու իրավունքները պաշտպանվում են»,- նշված է ԵԽԽՎ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: