Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում։ Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով ատելության ցանկացած գործողություն, վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրք-ադրբեջանական ոտնձգությունների օրինակով, պետք է բացառվի։
Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա: Այս մասին ավելի վաղ հայտնել էր «Հայերն այսօր» ֆեյսբուքյան էջը։