Իրանի խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ հայտարարությունները հիասթափություն են առաջացնում: Այս մասին հայտնում Է ТАCC-ը:
Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը, մասնավորապես, նշել է. «Միջուկային գործարքի գծով պարտավորությունների կատարման պայմանները ներկայացնելու փոխարեն, ամերիկյան կառավարությունը պետք է որոշի, թե ինչպես են իրականացնելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման իրենց պարտավորությունները»:
Ավելի վաղ Բլինքեն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն միջուկյաին գործարքի շրջանակներում իր պարտավորությունների կատարմանը կվերադառնա միայն նրանից հետո, երբ Իրանը կսկսի ամբողջությամբ կատարել համաձայնագրի պայմանները: