Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների խումբը, որ ուսումնասիրում է կորոնավիրուսի ծագումը, այցելել է Չինաստանի Ուհան քաղաքի մթերային շուկա, հայտնում է AP-ն։
Վիրուսաբանության, սննդամթերքի անվտանգության և համաճարակաբանության ոլորտի մասնագետները եղել են քաղաքի խոշորագույն Baishazhou շուկայում, որտեղ թարմ միս, ձուկ և ծովամթերք են վաճառում:
Մինչ այդ փորձագետները այցելել էին Ուհանի երկու հիվանդանոց, որտեղ կորոնավիրուսային վարակի բռնկում էր հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ ԱՀԿ մասնագետները Ուհան են ժամանել հունվարի կեսերին։ Նախքան աշխատանքի անցնելը, նրանք 14 օր կարանտինում են անցկացրել։