• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Մարտ 2021 07:27
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-3 °c
Երևան
4 ° Fri
6 ° Sat
4 ° Sun
3 ° Mon
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին կտրուկ աճել են

Աշխարհում,
04 Փետրուար 2021 18:54

Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին գրանցել են հերթական՝ ութերորդ ամիսն անընդմեջ աճը: Ինչպես  տեղեկացրին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի գրասենյակից, ըստ կազմակերպության հաշվետվության, ամենամեծ աճը գրանցել են հացահատիկային մշակաբույսերի, բուսական յուղերի և շաքարի գները:

«Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է,  հունվար ամսվա ընթացքում կազմել է միջինը 113.3 նիշ, ինչը 4.3 տոկոսով բարձր է 2020թ.-ի դեկտեմբեր ամսվա համեմատ և գրանցված ամենաբարձր ցուցանիշը` 2014թ.-ի հուլիսից ի վեր:  

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը գրանցել է կտրուկ՝ 7.1 տոկոս ամսական աճ`պայմանավորված գլխավորապես եգիպտացորենի միջազգային գնով, որի աճը կազմել է 11.2 տոկոս՝ 42.3 տոկոսով գերազանցելով 2020 թվականի հունվար ամսվա ցուցանիշը: Ցորենի գինը աճել է 6.8 տոկոսով՝ պայմանավորված համաշխարհային բարձր պահանջարկով և 2021 թվականի մարտին ցորենի արտահանման մաքսատուրքի  կրկնապատկմանբ` պայմանավորված Ռուսաստանի Դաշնության կողմից վաճառքի կրճատման միտումներով:  

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 5.8 տոկոսով և հասել 2012թ.-ից ի վեր գրանցած իր առավելագույն ցուցանիշին: Պատճառներից են առատ անձրևների և միգրանտների աշխատուժի շարունակական կրճատման պատճառով արմավենու յուղի սպասվածից ցածր արտադրությունը Ինդոնեզիայում և Մալայզիայում, ինչպես նաև Արգենտինայում երկարատև գործադուլները, որը նվազեցրել է սոյայի յուղի արտահանման հասանելիությունը:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը  8.1 տոկոսով բարձր էր դեկտեմբերի համեմատ, քանի որ ներմուծման համաշխարհային մեծ պահանջարկի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը մտահոգությունների տեղիք տվեց` կապված Եվրամիությունում, Ռուսաստանի Դաշնությունում և Թայլանդում սպասվող համախառն բերքի ծավալների նվազման, ինչպես նաև Հարավային Ամերիկայում նորմայից չոր եղանակային պայմանների հետ: Գնաճին նպաստել է նաև անմշակ նավթի գների աճը և Բրազիլական ռեալի փոխարժեքի կայունացումը:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը աճել է 1.6 տոկոսով, ինչի պատճառը  երկրում Ամանորի տոնակատարություններին ընդառաջ Չինաստանի կողմից գնումների քանակի ավելացումն է` Նոր Զելանդիայում արտահանվող ապրանքների սեզոնային ցածր մատակարարման ֆոնին:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը դեկտեմբեր ամսվա համեմատ աճել է 1.0 տոկոսով՝ պայմանավորված թռչնամսի մեծաքանակ ներկրմամբ, հատկապես Բրազիլիայից, թռչնագրիպի բռնկումների ֆոնին, որը արգելակում է եվրոպական մի շարք երկրներում արտադրությունն ու արտահանումը:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակվել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Tags: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունՊարենային ապրանքների համաշխարհային գների աճ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Էրդողան -Մակրոն հանդիպումից հետո Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարել է․ «Այլևս վիրավորանքներ չկան»

03 Մարտ 2021 22:53

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Թուրքիայի հռետորաբանությունն արդեն շատ ավելի վստահություն ներշնչող է, սակայն մինչև որոշակի հստակ...

Ռուսական զենքը վարպետ ձեռքերում հասնում է իր նպատակին. Զատուլին

03 Մարտ 2021 20:52

Հայաստանի իշխանություններից որոշ մարդիկ և նրանց հետ համաձայնող քաղաքական գործիչներն ուզում են վարկաբեկել ռուսական զենքը. այս մասին հայտարարել է ՌԴ...

Հայ տղան ռուսական հեռուստաշոուի ժամանակ իր կատարմամբ ոտքի է հանել ժյուրիի 100 անդամներին

03 Մարտ 2021 11:14

«Россия1» հեռուստաալիքի «Ну-ка, все вместе!» շոուի ժամանակ ժյուրիի բոլոր 100 անդամները 16-ամյա Գարիկ Զաբելյանի ելույթի ժամանակ ոտքի են կանգնել, իսկ...

Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց կհանդիպեն առաջին անգամ

02 Մարտ 2021 22:16

Մարտի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում կունենան. գրում է ermenihaber-ը: Նշվում...

  • Լրահոս

Պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման գործընթացն ավարտվել է. սոցապփոխնախարար

03 Մարտ 2021 23:02

Էրդողան -Մակրոն հանդիպումից հետո Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարել է․ «Այլևս վիրավորանքներ չկան»

03 Մարտ 2021 22:53

Արմավիրի մարզպետն ու Մարի Լու Փափազյանը քննարկել են մարզում «Թումո» կենտրոն և «Թումո-տուփ» հիմնելու ծրագիրը

03 Մարտ 2021 22:38

Ադրբեջանական իշխանությունները ջանում են ամեն գնով ջնջել հայկական հետքը Արցախ աշխարհում. Գարեգին Բ

03 Մարտ 2021 22:22

Ադրբեջանի հետ ընդհարումը սպառնում է Հայաստանի` ժողովրդավարության ոլորտի ձեռքբերումներին. Freedom House

03 Մարտ 2021 22:07

ԼՂ-ում հայտնաբերվել և վնասազերծվել է 25 հազար 45 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ

03 Մարտ 2021 21:52

Տեսչական մարմինները զգուշացնում են կորոնավիրուսի հետ կապված վերահսկողության խստացման մասին

03 Մարտ 2021 21:37

Հայաստանում կգործի Բիզնեսի բարեվարքության ակումբ

03 Մարտ 2021 21:22

Հրամանատարական հավաքներ են անցկացվել. ՀՀ ՊՆ

03 Մարտ 2021 21:07

Ռուսական զենքը վարպետ ձեռքերում հասնում է իր նպատակին. Զատուլին

03 Մարտ 2021 20:52

Արցախը գործուն քայլեր է ձեռնարկելու առնվազն նախկին ինքնավար մարզի տարածքը վերականգնելու ուղղությամբ. Ա. Հարությունյան

03 Մարտ 2021 20:35

 Սերժ Սարգսյանը՝ Օնիկ Գասպարյանի՝ իր հրամանը կատարելու հայտարարության մասին

03 Մարտ 2021 20:19

Մարտի 2-ին և 3-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

03 Մարտ 2021 20:04

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է. Լարսը բաց է

03 Մարտ 2021 19:49
Հասարակություն

Պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման գործընթացն ավարտվել է. սոցապփոխնախարար

03 Մարտ 2021 23:02

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վերականգնողական ծառայությունների գնահատում իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած...

Կարդալ
Աշխարհում

Էրդողան -Մակրոն հանդիպումից հետո Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարել է․ «Այլևս վիրավորանքներ չկան»

03 Մարտ 2021 22:53

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Թուրքիայի հռետորաբանությունն արդեն շատ ավելի վստահություն ներշնչող է, սակայն մինչև որոշակի հստակ...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ