ԱՀԿ-ի փորձագետները հայտնաբերել են «կարևոր ապացույցներ», որոնք վերաբերում են ուհանյան ծովամթերքի շուկային, որտեղից էլ սկսել է տարածվել կորոնավիրուսի համաճարակը։
Ամերիկացի-բրիտանացի փորձագետ Փիթեր Դասզակը հավաստիացրել է, որ հետազոտության հիմնական եզրակացությունները կհրապարակվեն մինչեւ փետրվարի 10-ը: Փորձագետներին հաջողվել է ուսումնասիրել գույքագրումը, սարքավորումները, սպասքը. դրանք մարդիկ են նետել, և շուկան այդ ժամանակից ի վեր շատ չի փոխվել:
Փորձագետներն Ուհան են ժամանել հունվարի 14-ին, կարանտինում երկու շաբաթ մնալուց հետո սկսել են աշխատել, հաղորդում է Bloomberg-ը:
Ուհանի շուկան, որտեղ վաճառում էին վայրի կենդանիների միս, բանջարեղեն և ծովամթերք, փակվել է 2020 թվականի հունվարի 1-ին ՝ համաճարակաբանական հետաքննության արդյունքներով: Սակայն գիտնականները մինչ օրս չեն եկել միասնական կարծիքի այն մասին, թե ինչ դեր է խաղացել շուկան կորոնավիրուսի տարածման գործում։