Փետրվարի 8-ին Հաագայում տեղի ունեցան Միջազգային դատարանի նախագահի և փոխնախագահի ընտրությունները: Միջազգային արդարադատության դատարանի փոխնախագահ է ընտրվել Ռուսաստանի հայազգի հայտնի միջազգային փաստաբան Կիրիլ Գևորգյանը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«2014-ին դատավոր ընտրվելուց առաջ Գևորգյանը պատասխանատու պաշտոններ էր զբաղեցրել Ռուսաստանի դիվանագիտական ծառայությունում, այդ թվում՝ 2003-2009 թվականներին Նիդերլանդների Թագավորությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում:
Գևորգյանի ընտրությունը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնի այդպիսի պատվավոր պաշտոնում՝ դատարանում նրա բարձր հեղինակության և առհասարակ ռուսական միջազգային իրավաբանական դպրոցի հեղինակության հաստատումն է:
Համոզված ենք, որ նա կարևոր ներդրում կունենա Միջազգային դատարանի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում՝ ուղղված վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի իրականացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: