Ֆրանսիացի 116-ամյա միանձնուհին, որը կորոնավիրուսից փրկված աշխարհի ենթադրաբար երկրորդ ամենատարեց անձն է, անհամբեր սպասում է հինգշաբթի տոնել իր 117-ամյակը: Այս մասին հայտնել է Time-ը։
Gerontology Research Group-ը, որը րանցում է 110 կամ ավելի տարիքի մարդկանց, հայտնել է, որ քույր Անդրեն վիրուսի դրական թեստ է ունեցել հունվարի կեսերին Ֆրանսիայի հարավային Տուլոն քաղաքում, բայց ընդամենը երեք շաբաթ անց միանձնուհին առողջացել է։
«Ես նույնիսկ չէի գիտակցում, որ կորոնավիրուս ունեմ»,- ասաց նա ֆրանսիական Var-Matin թերթին:
Քույր Անդրեն, որը կույր է և անվասայլակ է օգտագործում, նույնիսկ չի անհանգստացել, երբ ստացել է իր ախտորոշումը:
«Նա ինձ հարցրեց ոչ թե իր առողջության, այլ իր սովորությունների մասին»,- թերթին ասել է Դեյվիդ Թավելլան՝ խնամքի տան հաղորդակցության ղեկավարը: «Օրինակ՝ նա ուզում էր իմանալ՝ կփոխվե՞ն ուտելու կամ քնելու ժամանակացույցը: Նա չէր վախենում հիվանդությունից, բայց շատ մտահոգված էր մնացած բնակիչների համար»:
Տան ոչ բոլոր բնակիչներն էին կիսում քույր Անդրեի բախտը: Հունվարին, Var-Matin-ի համաձայն, 88 բնակիչներից 81-ը հաղթահարել են վիրուսը, մյուսները մահացել են:
Երբ բժիշկները հայտարարեցին, որ միանձնուհին այլևս վարակված չէ, նրան թույլատրվեց մասնակցել պատարագի: