Մոսկվայի օդանավակայաններում երկարատև ձյան պատճառով 41 չվերթ է հետաձգվել և չեղյալ հայտարարվել:
Մոսկվայի ժամանակով 8 ։ 55-ի դրությամբ «Վնուկովո»-ում հետաձգվել է 7 չվերթ ։
«Շերեմետևո»-ում 4 չվերթ հետաձգվել է, ևս 1-ը՝ չեղյալ հայտարարվել։
«Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 27 չվերթ, 2-ը՝ չեղյալ հայտարարվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անբարենպաստ եղանակային պայմաններն ազդել են նաև մայրաքաղաքում տիրող ճանապարհային իրավիճակի վրա: Առավոտյան ժամը 6-ին ճանապարհներին 9 բալանոց խցանումներ են գոյացել։