Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության ձեռնարկությունների կառուցման համար միլիարդավոր ներդրումների նպատակահարմարության մասին:
Գեյթսի ելույթը հեռարձակել է համաժողովի պաշտոնական Youtube ալիքը։
«Մեզ ներդրումներ են պետք ։ Ոչ մեծ քանակությամբ միլիարդներ, որպեսզի վստահ լինենք, որ դա այլևս երբեք չի կրկնվի», – ասել է նա։
Գեյթսը նաև ընդգծել է երկրների և կորպորացիաների միջև համագործակցության անհրաժեշտությունը: Նրա կարծիքով ՝ այժմ և առաջիկա տարիներին համաշխարհային հիմնական առաջնահերթությունը պետք է դառնա դեղամիջոցների հավասար հասանելիությունը, ինչպես նաև փորձագիտական մակարդակով միավորումը ՝ ապագայում նման աղետները կանխելու համար: