Ամերիկյան ռեալիթի-շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը երաժիշտ Քանյե Ուեսթից ամուսնալուծության հայց է ներկայացրել, հայտնում է TMZ պորտալը ՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Քարդաշյանն ու ու Ուեսթը որոշել են ամուսնալուծվել և բանակցություններ են վարում այդ հարցի իրավաբանական կարգավորման շուրջ:
Պորտալի տվյալներով ՝ Քարդաշյանն ու ու Ուեսթը պայմանավորվել են իրենց երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության մասին։ Բացի այդ, պարբերականի տեղեկություններով, զույգերից ոչ մեկը մտադիր չէ վիճարկել նրանց միջև կնքված ամուսնական պայմանագրի կետերը:
Նշվում է, որ զույգը զգալի առաջընթացի է հասել գույքային վեճերի կարգավորման շուրջ համաձայնության հասնելու ճանապարհին:
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնացել են 2014 թվականին։ Զույգը դաստիարակում է չորս երեխա։ Քարդաշյանի համար այս ամուսնալուծությունը կարող է դառնալ երրորդը ։