ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչները քննարկել են ճգնաժամային արձագանքման կենտրոնի հիման վրա երկրների միջև միջպետական տեղեկատվական փոխգործակցությունը խորացնելու հարցը: ТАСС-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից։
«Ժողովի նպատակն է՝ բարելավել տեղեկատվական փոխգործակցությունը ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի և դրա հետ փոխգործակցության լիազորված ազգային մարմինների միջև»,- հայտարարել է Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են ճգնաժամի արձագանքման համակարգի արդիական խնդիրները և նախանշել ՀԱՊԿ ձևաչափով տեղեկատվական փոխգործակցության բարելավման հիմնական ուղղությունները: Մասնավորապես, այս տարի համատեղ դասընթացներ կանցկացվեն այն երկրների պաշտպանության գերատեսչությունների հետ, որոնք գտնվում են հավաքական անվտանգության նույն տարածաշրջանում: Միջոցառմանը մասնակցել են կազմակերպության Միավորված շտաբի և քարտուղարության, ՌԴ Պաշտպանության նախարարության, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության, ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի ներկայացուցիչներ: Տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները: