ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը «Twitter»-ի իր էջում անդրադարձել է հայ գերիների խնդրին: Փալոնը գրել է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել:
«Անցյալ տարի հակամարտության ժամանակ Ադրբեջանը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել: Նրանք շարունակել են ձերբակալել հարյուրավոր հայերի՝ դրանով իսկ խախտելով միջազգային իրավունքը:
Ես անձամբ խոսել եմ Բայդենի վարչակազմի հետ, որպեսզի անհապաղ լուծվեն այդ խնդիրները»,- գրել է Ֆրենկ Փալոնը: