Platinum Motorsport կալիֆոռնիական արհեստանոցը ներկայացրել է յուրահատուկ Cadillac Escalade ESV-ի լուսանկարները, որը հատուկ պատվերով արվել է ֆոտոմոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանի համար:
KK Silver արծաթագույն կոլերն անվանել են ի պատիվ Քիմ Քարդաշյանի: Նույն երանգով են ներկված 26-դյույմանոց թեթևաձույլ սկավառակները։ Հավանաբար, ամենագնացի սրահն ամբողջությամբ վերափոխվել է, բայց ինտերիերը լայն հանրությանը ցույց չեն տվել։