«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանն ընդգրկվել է աշխարհի միլիարդատերերի Forbes World’s Billionaires List ցուցակում, որը կազմվել է ամերիկյան Forbes բիզնես հրատարակության կողմից: Ցուցակում ընդգրկված է 2 755 միլիարդատեր:
2021 թվականի վարկանիշային աղյուսակում Սամվել Կարապետյանը զբաղեցրել է 925-րդ տեղը, նրա կարողությունը գնահատվել է 3,3 մլրդ ԱՄՆ դոլար: «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը 2011 թվականից է ընդգրկվել Forbes-ի՝ մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում:
Forbes-ի վարկանիշը հրապարակվում է ամեն տարի՝ սկսած 1987 թվականից, և իր սեփական մեթոդաբանության հիման վրա գնահատում է աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը:
Վարկանիշում ընդգրկված միլիարդատերերի կարողության վերջնական գնահատումը տեղի է ունեցել 2021 թվականի մարտի 5-ին: