Թուրքիայի իշխանությունները որոշ ժամանակով սառեցրել են իտալական «Leonardo» ընկերությունից ուղղաթիռների գնման գործարքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ վկայակոչելով իտալական «la Repubblica» և «Il Fatto Quotidiano» պարբերականների աղբյուրներին:
Որոշումը կապված է երկու երկրների միջև առկա դիվանագիտական սկանդալի հետ: Անկարան այժմ Հռոմից պաշտոնական ներողություն է պահանջում:
Հիշեցնենք, որ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին անվանել էր «բռնապետ»: Իտալիայի վարչապետն Էրդողանին այդպիսի բնորոշում է տվել այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աթոռ չեն առաջարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքին: Ֆոն դեր Լյայենը ստիպված է եղել նստել Էրդողանի և Միշելի կողքին գտնվող բազմոցին։