Իսրայելի և Հունաստանի պաշտպանության նախարարությունները 1,65 մլրդ դոլարի պայմանագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով Իսրայելի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Պայմանագրի նպատակը 22 տարվա ընթացքում հունական ռազմաօդային ուժերի օդաչուների համար թռիչքային պատրաստության կենտրոնի ստեղծումն ու շահագործումն է:
Նշվում է, որ պայմանագիրն իր բնույթով երկրների երկկողմ հարաբերությունների պատմության մեջ ամենախոշորն է: Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը նշել է, որ պայմանագիրը կամրապնդի երկու երկրների միջև գործընկերությունը, ինչպես նաև համագործակցությունը՝ պաշտպանական, տնտեսական և քաղաքական մակարդակներում: