Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում ռազմական ակտիվության աճի կապակցությամբ: Նա խնդրել է նվազեցնել լարվածությունը և աղոթել հաշտեցման համար: Այս մասին հայտնում է TACC-ը:
«Անհանգստությամբ եմ հետևում Ուկրաինայի արևելյան որոշ շրջաններում տեղի ունեցող իրադարձություններին: Ես խնդրում եմ նվազեցնել լարվածությունը և ձեռնարկել քայլեր՝ հաշտեցման համար», – ասել Է Հռոմի պապը:
Դոնբասում իրավիճակը սրվել է հատկապես վերջին մի քանի շաբաթների ընթացքում: Կիևը Ռուսաստանին մեղադրում է տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը ուժեղացնելու մեջ: Կրեմլն իր հերթին նշում է ուկրաինական անվտանգության ուժերի կողմից հաճախակի սադրանքների մասին: